Please wait
Cart is empty
Please check payment type
Dear Customer, you have selected “pay cash into the bank account” option. To complete the order, you need to press the Order button and follow the instructions we have sent to your e-mail address. For questions, please contact us at 011 300-300.
Հարգելի՛ հաճախորդ,
Սպառողական վարկը տրամադրվում է բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր ունեն փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ
► Վարկի տրամադրման և սպասարկման պայմաններ
- Արժույթ – ՀՀ դրամ
- Վարկի նվազագույն գումարը - 50,000 ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն գումարը – 2,000,000 ՀՀ դրամ
- Տևողություն և տարեկան տոկոսադրույք – 12-23 ամիս՝ 16%
24-36 ամիս՝ 18,5%
- Ապահովման միջոց – մինչև 3 անձի երաշխավորություն կամ ֆինանսական հոսք: Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական այլ վարկերը տրամադրվում են վարկառուի ֆինանսական հոսքի կամ միայն երաշխավորության հիման վրա: Կախված վարկի գումարի մեծությունից և վարկունակության գնահատման արդյունքներից, կարող է պահանջվել առավելագույնը մինչև 3 անձանց երաշխավորություն:
Ընդ որում, այն դեպքում, երբ Դուք աշխատավարձը ստանում եք Ակբա բանկի միջոցով, ապա մինչև 500,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում կարող է չպահանջվել երաշխավորություն: Ինչպես նաև եթե վերջին 6 ամիսների ընթացքում աշխատավարձն անընդմեջ ստանում եք Ակբա բանկի միջոցով, մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում ևս կարող է չպահանջվել երաշխավորություն:
► Վարկ ստանալու համար անհրաժեշտ է
Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ
Լրացնել օնլայն հայտ www.acba.am կայքում,
► Վարկ ստանալու համար մասնաճյուղ մոտենալիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ,
- Տեղեկանք աշխատավայրից և/կամ եկամուտները հավաստող փաստաթուղթ,
- Երաշխավորող անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ:
Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական այլ վարկերը տրամադրվում են ինչպես գրանցված աշխատող հանդիսացող անձանց, այնպես էլ այն անձանց, ովքեր
- ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք, որը տրված է վարձակալության և առկա է օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր (անշարժ գույքի վարձատվության դեպքում վարձատվությունը պետք է ունենա նոտարական հաստատում և գրանցված լինի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից),
- ստանում են աշխատանքային կամ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ,
- զբաղվում են ձեռնարկատաիրական գործունեությամբ,
- զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ,
- վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ օգտվել են Բանկի «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից, և ծառայությամբ ստացված փոխանցումների միջին ամսական գումարը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:
Ընդ որում, խորհուրդ ենք տալիս մինչ վարկային պայմանագրերը ստորագրելը մանրամասն ծանոթանալ նաև Ձեզ տրամադրվող վարկի էական պայմանների անհատական թերթիկին:
To place the order you need to add a shipping address
Please login to place the order